Պարզվել է Դավթաշենի կամրջից ինքնասպանություն գործած երիտասարդի ինքնությունը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 7-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սարգսյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում և ոստիկանութան Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է Դավթաշեն կամրջից ինքնասպանություն գործած երիտասարդի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա Երևան քաղաքի բնակիչ, 24-ամյա Նարեկ Ս.-ն էր: