Ադրբեջանի իշխանությունները միջազգային ռեգատա են անցկացնում օկուպացված հայկական Մատաղիսում
Ադրբեջանի իշխանությունները ռեգատա են անցկացնում Լեռնային Ղարաբաղի օկուպացված եւ «Սուգովուշան» վերանվանված հայկական Մատաղիս քաղաքում։
Միջոցառումը կոչվում է «Նախագահի գավաթ 2022» եւ իրենից նավակներով եւ կանոեներով թիավարման ռեգատա է ներկայացնում, հայտնում է ԱՊԱ-ն: Միջազգային մրցումները նվիրված են Հեյդար Ալիեւի ծննդյան 99-ամյակին։
Մատաղիսի ջրամբարում կազմակերպված ռեգատային մասնակցում է ավելի քան 100 մարզիկ Ադրբեջանից, Մոլդովայից, Ուզբեկստանից, Թուրքիայից եւ Վրաստանից։