ՀՀ գյուղատնտեսության անկումը ծրագրերի անարդյունավետ իրականացմամբ պայմանավորված չէ. Տիգրան Գաբրիելյան
Գյուղատնտեսության ոլորտում անկումը հիմնականում արձանագրվել է ոչ թե ծրագրերի անարդյունավետ իրականացման, այլ երաշտի պատճառով։ Այս մասին ապրիլի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը։ Դա էլ, նրա խոսքով, արտադրության անկման հանգեցրեց:
Նա պարզաբանեց, որ ռուբլու արժեզրկման ֆոնին տուժել են ալկոհոլային արտադրանք արտահանողները։ «Սակայն հիմա այդպիսի խնդիր չկա»,- վստահեցրեց պաշտոնյան։
Նշենք, որ 2022 թվականի հունվար-մարտին ՀՀ ագրոարդյունաբերական համալիրում անկումը 5.4 տոկոս է կազմել։