Հրազդանի բարձրահարկ շենքերից մեկի նկուղում կասկածելի պայուսակ է հայտնաբերվել, որում, ըստ ահազանգողի՝ եղել է մոտ 20կգ պայթուցիկ նյութ․ shamshyan.com
Այսօր՝ ապրիլի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի շենքերից մեկի նկուղում կասկածելի պայուսակ կա, որ հնարավոր է՝ մեջը պայթուցիկ լինի:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Հրազդանի թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
ենտրոն թաղամասի թիվ 19 շենքի նկուղում հայտնաբերվել է պայուսակ, որի մեջ եղել է մոտ 20կգ կիսով չափ տրոտիլին նմանվող զանգված:
Փրկարարներն ու ոստիկանները այն անվտանգ հեռացրել են նշված վայրից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։