Հանրահավաքն ի՞նչ իմաստ ունի, եթե գործողություն չի լինելու.. Իսկ գիտե՞ք ինչու է հրամանատարն ամեն առավոտ անվանականչ անում. Հրանտ Խալաթյան
Ասու՞մ եք հանրահավաքն ինչ իմաստ ունի, եթե գործողություն չի լինելու.. Իսկ գիտե՞ք ինչու է հրամանատարն ամեն առավոտ անվանականչ անում ու զորքին շարում: Որովհետև ցանկացած պահի նա պիտի վստահ լինի, թե ումով ու ինչ կռիվ պիտի տա: Այս մասին Facebopok-ի իր էջում գրել է օգտատերերին Հրանտ Խալաթյանը:
Նա, մասնավորապես, հավելել է. «Եվ ոչ մի զինվոր չի տրտնջում, ասելով, թե՝ եթե կռիվ չպիտի գնայինք, ինչու՞ մեզ շարեցին:
Համարեք սա անվանականչ, մենք ունենք առաջնորդներ ում քաջության ու պետականամետության վրա միայն պղտորամետները կարող են կասկածել (տերմինն առաջացավ երեկ՝ ընկերներիցս մեկի լայվից հետո), մնում է հասկանանք՝ մենք զորք ենք, թե՞ կամիկաձեներ փնտրող պոտենցիալ հանդիսատես...
Վաղը, 18:30, բոլորս դեպի Ազատության հրապարակ՝ անվանականչի»: