Նիկոլաս Մադուրո. Նոր համաշխարհային պատերազմն արդեն սկսված է
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կարծիքով՝ նոր համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է, եւ հիմա այն կրում է տնտեսական բնույթ, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով TeleSUR հեռուստաալիքին։
Նրա խոսքով՝ այս պատերազմն ուղղված է մի ամբողջ շարք երկրների եւ տարածաշրջանների ճնշմանը՝ անկայունություն հրահրելով հումքի, սննդամթերքների եւ էներգակիրների մատակարարումներում։
Ընդ որում՝ Մադուրոն նշել է, որ այս պատերազմը կարող է տնտեսականից վերածվել զինված դիմակայության՝ միջուկային զենքի կիրառման վտանգով։ «Ես մեկն եմ եղել նրանցից, ովքեր սկզբից եւեթ չեն բացառել Ուկրաինայում զանգվածային ոչնչացման զենքի հայտնվելու հնարավորությունը՝ ուղղված Ռուսաստանի դեմ։ Աշխարհում գոյություն ունի միջուկային պատերազմի իրական վտանգ։ Վենեսուելան համաշխարհային հանրությանը ողջախոհ լինելու կոչ է անում»,- ամփոփել է նա։