Ավտովթար Սարալանջ-Սարի Թաղ ճանապարհին. բախվել են Toyota Camry-ն ու Niva-ն
Մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:0-ի սահմաններում Սարալանջից դեպքի Սարի Թաղի ավտոճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչ, 35-ամյա Հայկ Հովհաննիսյանի վարած Toyota Camry մակնիշի և Երևանի բնակիչ, 27-ամյա Մարկոս Խաչատրյանի վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն երթևեկությունը մասամբ խոչընդոտվել էր:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ: