Հերթական գողությունը՝ Երևանում. կոտրել են խանութ-սրահի դռան ապակին և թալանել այն
Այսօր՝ փետրվարի 16-ին, հերթական գողության դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30–ի սահմաններում 2 անհայտ անձինք քարով կոտրել են Դավթաշեն 3-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան 21 հասցեում գործող «Այքեյս» խանութի դռան ապակին, մտել ներս, որոշ բաժիններ տակնուվրա արել, ապա կատարել գողություններ և հեռացել:
Ահազանգով ժամանել է ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը, սակայն ոստիկանները կարծիք են հայտնել, որ գողերը իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել և ոչինչ չգողանալով, հեռացել են:
Մանրամասները՝ SHAMSHYAN.com-ում: