Մաուրիցիո Սարին դժգոհ է «Լացիոյի» ղեկավարությունից
Իտալական «Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին դժգոհ է հունվարի տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբի ղեկավարության դրսեւորած վարքից։
Իտալացի մասնագետը տեղյակ չի եղել Ժովանի Կաբրալի տրանսֆերից։ Սարին ու նրա օգնականները տեսանյութերով են ծանոթացել ֆուտբոլիստի որակներին, իսկ այդ ընթացքում ակումբի մարզական տնօրեն Իգլի Տարեն ավարտին է հասցրել գործարքը, հաղորդում է Football Italia-ն։
Սարին ակումբի ղեկավարությունից պահանջել է փոխել որոշումների ընդունման գործընթացը եւ հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը մինչեւ 2025թ․։
Սարին «Լացիոն» գլխավորել է 2021թ․ ամռանը։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։