ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 2 նոր պատգամավոր ունի․ նրանք երդվեցին
Ազգային ժողովի «Քաղաքացիական պյմանագիր խմբակցությունը 2 նոր պատգամավոր ունի: Այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ հերթական նիստերը վարող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին արձանագրությունը:
Ըստ այդմ, մանդատները տրամադրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուներ Լիլիթ Կիրակոփսյանին եւ Էդգար Հակոբյանին:
Դրանից հետո նոր պատգամավորները երդվեցին: Հատկանշանակ է, որ Էդգար Հակոբյանը դժվարությամբ էր ընթերցում երդման տեքստը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սեդրակ Թևոնյանը և Սերգեյ Մովսիսյանը վայր էին դրել իրենց մանդատները: Սեդրակ Թեւանյանը նշանակվել է Արարատի մարզպետ, իսկ Սերգեյ Մովսիսյանը՝ Արագածոտնի մարզպետ: