Արգենտինայում լրագրողը շոգի պատճառով ուղիղ եթերում կորցրել է գիտակցությունը
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում Channel 9 հեռուստաալիքի լրագրող Կառլոս Ֆերեյրան ուղիղ հեռարձակման ժամանակ ուշագնաց է եղել շոգից: Այս մասին տեղեկացնում է TN Todo Noticias հեռուստաալիքը։
Աղբյուրի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 13-ին։ Լրագրողը ռեպորտաժ էր վարում ՝ գտնվելով օպերային թատրոնի մոտ։ Նա հանդիսատեսին պատմել է ՊՇՌ-թեստավորման նոր կետի մասին։
Երբ հեռարձակումը մոտենում էր ավարտին, Ֆերերան հանկարծ ընկել է մայթին։
Ստուդիայում գտնվող լուրերի հաղորդավարը հայտնել է, որ իրենց լրագրողը ստիպված է եղել աշխատել արտակարգ շոգի պայմաններում։ Ավելի ուշ նա հավելել է, որ Ֆերերին օգնություն են ցուցաբերել, նրա առողջական վիճակը կայուն է։