Ղազախստանում գտնվող հայ խաղաղապահները ուղևորվել են հայրենիք

Հայ խաղաղապահները, ովքեր Ղազախստանում էին գտնվում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության շրջանակում, Ղազախստանից ուղևորվել են հայրենիք։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՀՀ անձնակազմը, որը Ղազախստանում իրականացնում էր սոցիալական նշանակության օբյեկտների պահպանության հանձնարարություն, Ալմաթիի օդանավակայանում, ավարտելով բեռնումն ինքնաթիռներ, վերադառնում է տուն։
Հայ, բելառուս և տաջիկ խաղաղապահներին հայրենիք վերադարձնելու համար գործի են դրվել ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռները։ Ղրղզստանի խաղաղապահները մշտական տեղակայման վայր են ուղևորվել ինքնուրույն։