Երևան, 27.Ապրիլ.2024, 00:00 |
Շվեյցարիայի խորհրդարանը քվեարկել է Ուկրաինայի... Պայմանագրային 20 զինծառայողներ այցելել են ճան... Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է ե... «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստ... Կիրանց մեկնած մասնագետների մեքենայում Մհեր Գր... Ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ... Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի... Սեյրան Օհանյանն ու Տիգրան Աբրահամյանը հանդիպե... «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն... Բեյոնսեն ծաղկեփունջ է ուղարկել իր երկու տարեկ... Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մ... «Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայա... Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջա... Պատանիները փորձել են հուշանվեր թղթադրամներով ... Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու...

Որ պաշտոնյաներն են հայտնվել «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի սև ցուցակում

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմել է 2021 թվականի սև ցուցակը, որում ներառված են այն պաշտոնյաները, որոնք 2021 թվականի ընթացքում խախտել են մարդկանց կամ կազմակերպությունների տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը՝ տրամադրելով անհիմն կամ թերի պատասխաններ, անօրինական մերժումներ կամ անպատասխան թողնելով տեղեկություն ստանալու հարցումները։ Սև ցուցակը կազմվում է հետևյալ չափանիշների հիման վրա։

1. ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյան

2021թ․ հունվարի 7-ին «Փաստինֆո» լրատվական գործակալությունը տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ, թե 2021թ. հունվարի 7-ի դրությամբ քանի նահատակված զինվորի վերաբերյալ ունեն տվյալներ, նրանցից քանիսն են ժամկետային զինծառայող, քանիսը` պահեստազորային, քանիսը` կամավոր։ Ի պատասխան՝ ՊՆ-ից նշել են, որ «զոհված, գտնվելու վայրն անհայտ և ինքնությունը չհաստատված զինծառայողների թվաքանակների ճշգրտման աշխատանքներն ընթացքի մեջ են և տվյալները ներկա դրությամբ ամբողջությամբ հստակեցված չեն, հետևաբար տեղեկատվության տրամադրումը գտնում ենք ոչ նպատակահարմար»։ Մերժումը համարվել է անհիմն, քանի որ մերժման նման հիմք նախատեսված չէ օրենսդրությամբ։ Հարցումների ու դրանց՝ ՊՆ արձագանքի մասին մանրամասն ներկայացված է լրատվամիջոցի «Զոհված զինծառայողների թվային տվյալներին ՊՆ-ն չի տիրապետում. պաշտոնական» հրապարակման մեջ։ http://www.givemeinfo.am/hy/case/3192

2. ՀՀ Պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արշակ Կարապետյան

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի լրագրող Օֆելյա Սիմոնյանը 2021թ․ հուլիսի 26-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերով քանի զինծառայող է պայմանագիր կնքել մեկնարկից մինչ հարցումն ուղարկելու օրը։ Նախարարությունը հրաժարվել է տրամադրել տեղեկությունը՝ որակելով այն ծառայողական գաղտնիք։ Մերժումը համարվել է անհիմն, հատկապես, որ «Հրապարակ» թերթի՝ 2020թ.-ին ուղարկած նույնաբովանդակ հարցմանն ի պատասխան ՊՆ-ն տրամադրել էր լիարժեք պատասխան (https://hraparak.am/post/8e8cc3f2ee6ba6036e8f800e29e3004d)։ http://www.givemeinfo.am/hy/case/3309/


3. Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարության

· 2021թ․ օգոստոսի 12-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկություն Երևանի Սիլիկյան հին խճուղու բնակելի թաղամասի անմիջական հարևանությամբ՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողի վրա անօրինական գործող քարի արտադրամասի մասին և հստակեցնել, թե ինչու է Երևանի քաղաքապետարանը դրսևորել անգործություն և չի կասեցրել վերջինիս գործունեությունը։ Քաղաքապետարանը տրամադրել է անհիմն պատասխան՝ ըստ էության չպատասխանելով հարցմանը (http://www.givemeinfo.am/hy/case/3312/)։ Նույնը շարունակվել է նաև կրկնակի հարցումների դեպքում (ավելի մանրամասն՝ http://www.foi.am/hy/all-cases/item/2136/), իսկ ԻԱԿ-ի վերադասության կարգով բողոքը մնացել է անպատասխան (http://www.givemeinfo.am/hy/case/3331/)։

ԻԱԿ-ը 2021թ․օգոստոսի 30-ին դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին (բողոք թիվ 1/8619-21)։ ՄԻՊ-ը 2021թ. դեկտեմբերի 3-ի որոշմամբ արձանագրել է, որ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանի հարցումներին պատշաճ և սպառիչ պատասխան չտրամադրելով՝ Երևանի քաղաքապետարանը խախտել է ՀՀ Սահմանադրությամբ, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով և միջազգային փաստաթղթերով ամրագրված տեղեկություններ ստանալու վերջինիս իրավունքը» (ՄԻՊ որոշումը՝ այստեղ):

Երևանի քաղաքապետարանին վերոնշյալ հարցման լիարժեք պատասխան տրամադրելու պարտավորեցման պահանջով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2021 թ. նոյեմբերի 1-ին դիմել է նաև ՀՀ վարչական դատարան։

· Երևանի քաղաքապետարանը 2021 թվականին խախտել է Երևանի Ֆիզիկայի բանավանի բնակիչների տեղեկություն ստանալու իրավունքը։ Քաղաքապետարանը չի տրամադրել և/կամ ուշացրել է թաղամասում 12 հարկանի շենքի կառուցման վերաբերյալ կարևոր փաստաթղթերի տրամադրումը, Գիտավանի բնակիչները պատշաճ չեն տեղեկացվել հանրային լսումների մասին, թեև Քաղաքապետարանը տեղյակ է եղել նրանց հետաքրքրվածության մասին՝ ունենալով նամակներ ու հարցումներ, լսումների բովանդակությունը կեղծվել է․ համայնքի անունից խոսել են այդ համայնքի հետ կապ չունեցող մարդիկ, ինչի արդյունքում, ըստ էության, ազդակիր շենքերի բնակիչները հնարավորություն չեն ունեցել ներկայացնելու իրենց մտահոգությունները։


4. ՀՀ Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոն է դիմել քաղաքացի Հարություն Ծատրյանը՝ խնդրելով աջակցել տեղեկություն ստանալու հարցում։ Քաղաքացին 2021 թվականի մարտի 20-ին տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով տրամադրել տվյալներ այն մասին, թե քանի ՀՀ քաղաքացի է ՀՀ-ից մեկնել Ռուսաստանի Դաշնություն և նույն ժամանակահատվածում քանի ՀՀ քաղաքացի է Ռուսաստանի Դաշնությունից եկել ՀՀ։ Վարչապետի աշխատակազմը հարցումը վերահասցեագրել էր Քաղաքացիական ավիացիայի կոմիտե, որը պատասխան գրությամբ նշել էր, որ չի տնօրինում նման տվյալներ։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, հաշվի առնելով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից ստացած այս պատասխանը (http://www.givemeinfo.am/hy/case/3298/), 2021թ. ապրիլի 9-ին հարցում է ուղարկել Վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով նշել՝ տնօրինում է արդյոք ՀՀ վարչապետի աշխատակազմը վերոնշյալ հարցմամբ պահանջվող տեղեկությունները կամ դրանց մի մասը և եթե ոչ, նշել, թե որ պետական մարմինն է տնօրինում այդ տեղեկությունները։ Վարչապետի աշխատակազմը մերժել է տրամադրել պահանջվող տեղեկությունը՝ նշելով․ «Հայտնում ենք, որ հայցվող տեղեկատվությունը տնօրինող պետական մարմինների ցանկը հաստատված է «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22- ի թիվ 884-Ն որոշմամբ»: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ փաստացի պատասխան չի տրվել ԻԱԿ-ի հարցմանը, և չեն տրամադրվել պահանջվող տեղեկությունները։ http://www.givemeinfo.am/hy/case/3297/


5. ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Նարեկ Զեյնալյան (այժմ Զեյնալյանը նախագահում է ՀՀ ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովը)

ՀՀ քաղաքացի Մուշեղ Հովսեփյանը 2021թ. հունվարի 12-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով։ Հարցումը վերաբերել է հանձնաժողովի կողմից Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման մշտադիտարկմանը և դրա շրջանակում Հանձնաժողովի կողմից 2020թ․-ին ձեռնարկված գործողություններին։ Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը տրամադրել է հարցերին չառնչվող անհիմն պատասխան։ http://www.givemeinfo.am/hy/case/3190/

6. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան

2021 թ․ օգոստոսի 2-ին ութերորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկը զուգորդվել է խորհրդարանում լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղաշարժի խիստ սահմանափակումներով: Lրագրողական կազմակերպություններն արձանագրել են, որ խորհրդարանում իրականացված սահմանափակումները կիրառվել են առանց նախնական քննարկումների ու ԶԼՄ-ներին՝ աշխատանքային պայմանների փոփոխությունների մասին նախապես տեղեկացնելու։ Եվ ամենակարևորը՝ չի ընդունվել որևէ նորմատիվ-իրավական ակտ, որը հիմք կհանդիսանար նման գործողությունների համար, և միայն նույն օրը՝ օգոստոսի 2-ին, երբ արդեն կիրառվել են սահմանափակումները, հրապարակվել է դրանց վերաբերող ԱԺ նախագահի համապատասխան որոշումը։ Մասնագիտական համայնքի բոլոր դիտարկումները մնացել են անպատասխան։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այս նախաձեռնության համար 2021թ․-ին արժանացել է ԻԱԿ-ի «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության բացասական մրցանակի «Տեղեկատվության ազատությանը սպառնացող նախաձեռնության հեղինակ պետական կառույց» անվանակարգում։


7. ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գոռ Գևորգյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2021թ. ապրիլի 14-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Գոռ Գևորգյանին՝ խնդրելով տրամադրել պատգամավորական գործունեության ընթացքում իր կողմից (համա)հեղինակած օրենսդրական նախաձեռնությունների ցանկը՝ նշելով դրանց կարգավիճակը 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ։ Հարցումը մնացել է անպատասխան։ http://www.givemeinfo.am/hy/case/3288/

դիտվել է 203 անգամ
Շվեյցարիայի խորհրդարանը քվեարկել է Ուկրաինայի... Պայմանագրային 20 զինծառայողներ այցելել են ճան... Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է ե... «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստ... Կիրանց մեկնած մասնագետների մեքենայում Մհեր Գր... Ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ... Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի... Սեյրան Օհանյանն ու Տիգրան Աբրահամյանը հանդիպե... «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն... Բեյոնսեն ծաղկեփունջ է ուղարկել իր երկու տարեկ... Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մ... «Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայա... Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջա... Պատանիները փորձել են հուշանվեր թղթադրամներով ... Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan