Սկզբնական 2.5 տարին համայնքը ես եմ կառավարելու, հաջորդ 2.5 տարին ՔՊ-ի թեկնածուն. Դավիթ Մինասյան
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ մենք հայտարարի ենք եկել, որ սկզբնական 2.5 տարին համայնքը կառավարելու եմ ես, հոջորդ 2.5 տարին կառավարելու է Քաղաքացիական պայմանագրի 1-ին համարով ներկայացված թեկնածուն: Այս մասին հունվարի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը:
Նա չցանկացավ մանրամասնել, թե ինչն էր խնդիրը, որ համաձայնության չեկան «Ապրելու երկիր» կուսակցության հետ:
Նա ասաց, որ շնորհավորում է Վոլոդյա Գրիգորյանին այդքան ձայներ հավաքելու հետ կապված, սակայն տարբերություն չի դնելու ընտրողների միջեւ եւ աշխատելու է ի շահ համայնքի:
Նշենք, որ երեկ՝ հունվարի 9-ին, Փարաքարում համայնքապետ ընտրվեց Դավիթ Մինասյանը, իսկ «Ապրելու երկիր» խմբակցության անդամները վայր դրեցին մանդատները: