Թալիբները հրաժարվել են տղամարդկանց մորուք աճեցնել պարտադրելու գաղափարից
«Թալիբան» շարժումը հայտարարել է, որ չի ստիպի աֆղանստանցի տղամարդկանց մորուք աճեցնել, չնայած այն չսափրելու խորհրդին։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ին՝ հղում կատարելով կոչի, կողմնորոշման, բարու հրամանի եւ դատապարտելիի արգելքի նախարարության հայտարարությանը։
Հաղորդագրությունում ասվում է, որ թալիբները իրավունք չունեն որեւէ մեկին ստիպել մորուք աճեցնել կամ նույնիսկ հետապնդել մորուք չունենալու պատճառով։ Ուստի երկար մորուք ունենալը ընդամենը խորհուրդ է, որից կարելի է հրաժարվել։