Կայացել է ՔՊ-ի եւ «Իմ քայլի» համատեղ նիստը. Հայտնի է՝ ինչ են քննարկել
Դեկտեմբերի 29-ին, տեղի ունեցավ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» եւ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունների համատեղ նիստ։ Նիստին մասնակցել է նաեւ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Քննարկել ենք օրենսդիրի եւ ավագանու միջեւ համագործակցության արդյունավետության բարձրացմանը, քաղաքային առկա խնդիրներին, քաղաքի զարգացման ծրագրերին վերաբերող եւ մի շարք այլ հարցեր։