Երևանի ավագանին որոշեց քանդել Գյուրջյան-Քոչարյան խաչմերուկում գտնվող անշարժ գույքը
Երևանի ավագանին իր այսօրվա՝ դեկտեմբերի 28-ի նիստում 38 կողմ ձայներով որոշեց քանդել Երևան համայնքի սեփականություն հանդիսացող՝ Երևան քաղաքի Գյուրջյան փողոցի 11/9 հասցեում գտնվող անշարժ գույքը:
Հարցը ներկայացրեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանը նշելով, որ ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության առաջացել է Երևան քաղաքի Գյուրջյան-Քոչարյան փողոցների հատման ինչպես երթևեկելի հատվածով այնպես էլ հետիոտնի մայթով ազատ և անվտանգ տեղաշարժը ապահովելու և Գյուրջյան փողոցի տվյալ հատվածի արտաքին տեսքը բարեկարգելու համար:
Նա հավելեց, որ դա նախկինում եղել է ավտոլվացման կետ, որը շատ անմխիթար վիճակում է: