Ավստրիայի նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցը կմեկնի ԱՄՆ՝ աշխատելու նպատակով
Ավստրիայի նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցը հունվարի վերջին կմեկնի ԱՄՆ՝ մասնավոր ընկերությունում աշխատելու նպատակով, հաղորդում է Österreich-ը՝ վկայակոչելով նրա մերձավոր շրջապատի աղբյուրները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ըստ տեղեկությունների՝ Կուրցը մասնավոր ընկերություններից մեկի հետ պայմանագիր է կնքել։ Նա կաշխատի ներդրումների ոլորտում։ Նրա ապագա տարեկան եկամուտը գնահատվում է 500 հազար եվրո, գրում է թերթը։
Ընկերության անունը չի նշվում։