Համացանցում հայտնվել են գերեվարված ադրբեջանցի զինվորների լուսանկարները
Համացանցում հայտնվել են ադրբեջանցի գերիների լուսանկարները, որոնք, ըստ հայկական տելեգրամյան ալիքների, գերեվարվել են Ջերմուկի շրջանում՝ Ծղուկ գյուղի մոտ։
Հրապարակված լուսանկարներում ադրբեջանական համազգեստով երկու տղամարդիկ են։ Նրանց դեմքին կան դիմակներ, իսկ ձեռքերը կապված են։
Ավելի վաղ ակտիվիստ Միկա Բադալյանը Telegram-ի իր ալիքում նշել էր, որ դեկտեմբերի 18-ին Ջերմուկի շրջանում գերի են ընկել ադրբեջանցի երկու զինծառայողներ, որոնցից մեկը՝ կապիտանի կոչումով։