Երևան, 26.Ապրիլ.2024, 00:00 |
Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին...

Հանրածանոթ դոկտ. Օզը թեկնածու է ԱՄՆ Սենատի համար. արդյոք մեզ պե՞տք է երկրորդ Թրամփ Վաշինգտոնում. Սասունյան

Հանրածանոթ հեռուստահաղորդավար դոկտ. Մեհմեդ Օզը նոյեմբերի 30-ին հայտարարեց իր թեկնածությունը որպես հանրապետական ԱՄՆ Սենատի երկու աթոռներից մեկի համար Փենսիլվանիայից։ Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դոկտ. Օզը, ինչպես իր կուռք Դոնալդ Թրամփը, ոչ մի փորձ չունի քաղաքականության մեջ: Նա նույնիսկ չի ծառայել որպես քաղաքային խորհրդի անդամ։ Ամերիկյան հանրությունը և ամբողջ աշխարհը բավական տուժեցին հանրածանոթ ապաշնորհ Թրամփի ձեռքին, որը դոկտ. Օզին նշանակեց Սպիտակ տան մարմնակրթության, առողջության և սննդի հարցերով խորհրդում՝ «Դոկտ․ Օզի շոու»-ում որպես նախագահի թեկնածու հանդես գալուց հետո:

Բացի քաղաքական փորձի պակասից, կան մի քանի այլ խնդիրներ, որոնք պետք է խանգարեն կամ որակազրկեն դոկտ. Օզին Սենատի թեկնածությունը: Չնայած բժիշկ լինելուն՝ նա բազմաթիվ չհիմնավորված բժշկական խորհուրդներ է տվել և խթանել կասկածելի բուժումներ, ինչպիսիք են սակավակերության դեղահաբերը և հիդրօքսիքլորոքինը՝ Թրամփի կեղծ կորոնավիրուսային դեղամիջոցը՝ իրեն հարստացնելու համար վտանգի ենթարկելով ամերիկյան հասարակության առողջությունը: Նա սոսկալիորեն առաջարկեց FOX-TV-ին, որ «երկրում դպրոցների վերաբացման պատճառով քովիդի մահվան դեպքերի 2-3 տոկոս աճը կարող է ընդունելի այլընտրանք լինել»:

Ըստ «Վիքիպեդիայի», դոկտ. Օզը «առաջ մղել է կեղծ գիտությունն ու այլընտրանքային բժշկությունը, և քննադատվել է բժիշկների, պետական պաշտոնյաների կողմից և հրապարակումներում, ներառյալ British Medical Journal-ը, Popular Science-ը և The New Yorker-ը՝ չապացուցված ապրանքներին և ոչ գիտական խորհուրդներին հավանություն տալու համար: 2014 թ․ British Medical Journal-ը հրապարակեց մի ուսումնասիրություն, որը ցույց տվեց, որ առաջարկությունների կեսից ավելին բժշկական թոք շոուների շարքում, ներառյալ «Դոկտ․ Օզի շոուն», կամ ապացույցներ չունեին, կամ հակասում էին բժշկական հետազոտություններին»:

Մյուս խնդիրն այն է, որ դոկտ. Օզը Սենատի համար առաջադրվում է Փենսիլվանիայից, թեև նա չի հանդիսանում այդ նահանգի բնակիչ: Նա ապրում է Նյու Ջերսիի հսկա առանձնատանը, որը խախտում է Փենսիլվանիայում քաղաքական պաշտոնի համար առաջադրվելու բնակության պահանջը: 2020 թ․ վերջին նա փոխեց իր ընտրելու գրանցումը Փենսիլվանիայում գտնվող իր զոքանչին պատկանող տան վրա։ Միակ կապը, որ նա ունի այդ նահանգի հետ, այն է, որ ավելի քան երեք տասնամյակ առաջ՝ 1986 թվականին ավարտել է Փենսիլվանիայի համալսարանը:

Վերջապես, չցանկանալով որևէ նվաստացուցիչ բան ասել նրա թուրքական ծագման մասին, մնում է տեսնել, թե ընտրվելու դեպքում դոկտ․ Օզը արդյոք հանդես կգա որպես թուրքական կառավարության խոսափող, թե կծառայի Միացյալ Նահանգների շահերին: Իր թեկնածության մասին հայտարարելուց հետո մի քանի օրվա ընթացքում որոշ հոդվածներ են գրվել, որոնք կասկածի տակ են դնում նրա անվերապահ հավատարմությունը Միացյալ Նահանգներին որպես Թուրքիայի և Ամերիկայի երկքաղաքացի: Թեև դոկտ․ Մեհմեդ Օզը ծնվել է Օհայոյում, նա իր մանկության ամառներն անցկացրել է Թուրքիայում և երկու տարի ծառայել թուրքական բանակում։

Ինչ վերաբերում է հայկական հարցերում նրա դիրքորոշմանը, կա երկու ակնարկ.

1) 2014-ին Վաշինգտոնում գտնվող Թուրք-ամերիկյան ասոցիացիաների ասամբլեան հայտարարեց Հայոց ցեղասպանությունը ժխտելու իր «գլխավոր ծրագրին»՝ 2015-ին Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ, դոկտ. Օզի մասնակցության մասին: Այնուամենայնիվ, դոկտ․ Օզի խոսնակը «Ասպարեզ» թերթին ուղղված էլեկտրոնային նամակում ասաց, որ «Դոկտ. Օզը որևէ կապ չունի դրա հետ»։

2) 2008 թվականին, երբ Նյու Յորքում ինձ շնորհում էին Էլիս Այլենդ Պատվո շքանշանը, դոկտ․ Օզը նույնպես այդ շքանշանի դափնեկիրներից էր։ Պաշտոնական արարողության ժամանակ իմ ողջույնի խոսքում այն պահին, երբ ասացի, որ ես Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ եմ, դոկտ․ Օզը վեր կացավ իր տեղից և լքեց դահլիճը: Նրա հանդեպ արդարացի լինելու համար ասեմ, որ սա կարող էր զուտ պատահականություն լինել:

Այնուամենայնիվ, դոկտ. Օզին մնում է պարզաբանել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որն արդեն ճանաչվել է ինչպես Կոնգրեսի զույգ պալատների, այնպես էլ Միացյալ Նահանգների նախագահի կողմից: Դոկտ. Մեհմեդ Օզի իրական հավատարմությունը կբացահայտվի, եթե նա որևէ դժկամություն ցուցաբերի քննադատելու իր լավ ընկերոջ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից իրականացված մարդու իրավունքների կոպիտ խախտումները:

Չնայած իր հանրածանոթ լինելու կարգավիճակին՝ դոկտ. Օզին սպասվում է դժվարին պայքար իր քաղաքական արշավում: Սենատի ընտրապայքարում նա կմրցի մեկ տասնյակ այլ հանրապետական թեկնածուների հետ։ Եթե նա հաղթահարի այս հիմնական խոչընդոտը, ապա դուրս կգա իր դեմոկրատ մրցակցի դեմ: Ներկայիս հանրապետական սենատոր Փեթ Թումին հայտարարել է իր թոշակի անցնելու մասին։

Դոկտ․ Օզը հայտնվել է ամերիկյան լրատվամիջոցների անողոք հարձակումների տակ՝ անցյալի իր կասկածելի հայտարարությունների համար: Դոկտ. Դեյլ Սամերսը հոդված է գրել The Daily Beast-ում՝ «Խնդրում եմ մի՛ ընտրեք դոկտոր Օզին՝ նա խայտառակություն է մեր մասնագիտության համար» վերնագրով։ Սամերսն ասել է. «Ես ողջունում եմ այս հեռանկարը նույն ոգևորությամբ, որ կունենայի փորահարությամբ հիվանդանալու ժամանակ… Նա տարիներ շարունակ իր շոուում քարոզել է կեղծ գիտություն»:

Մեկ այլ հոդվածում The Daily Beast-ի թղթակից Մեթ Ուիլշտեյնը հաղորդում է կատակերգու Սթիվեն Քոլբերտի արած հեգնական մեկնաբանությունները հեռուստատեսությամբ դոկտ․ Օզի քաղաքական հեռանկարների վերաբերյալ: Հոդվածը վերնագրված էր. «Սթիվեն Քոլբերտը մերկացնում է հայտնի «ստախոս» դոկտոր Օզին Փենսիլվանիայից՝ Սենատի ընտրություններին ընդառաջ»։ Քոլբերտը ծաղրել է դոկտ. Օզի հայտարարությունը, որ իր թեկնածությունը «կօգնի վերստին վառել «աստվածային կայծը» յուրաքանչյուր ամերիկացու ներսում»:

Նա նշել է, որ դոկտոր Օզը, նախքան իր գլխարկը քաղաքական մրցաբեմ նետելը, ունեցել է «ստախոսի շահութաբեր ասպարեզ՝ հեռուստատեսությամբ առողջության մասին կասկածելի խորհուրդներ տալով»: Քոլբերտն այնուհետև ավելացրել է. «Բայց դոկտ․ Օզի մոտ կարող են լինել ոչ միայն կեղծ բժշկական հայտարարություններ, այլ կարող են լինել կեղծ հայտարարություններ Փենսիլվանիայի մասին, որովհետև նա առաջադրվում է այնտեղ՝ չնայած տարիներ շարունակ ապրել է Նյու Ջերսիում»:

«Վաշինգտոն փոստ» թերթի էջի խմբագրի տեղակալ և սյունակագիր Կարեն Թումալթին հոդված է գրել՝ «Ինչ է պակասում դոկտ․ Օզի Սենատի քարոզարշավին» վերնագրով: Թումալթին ասել է. «Օզն այժմ իրեն առաջարկել է որպես դեղատոմս նրա դեմ, ինչը ցավ է պատճառում քաղաքականությանը։ Ինձ համարեք թերահավատ, որ Փենսիլվանիայի ընտրողները կգնեն այն գաղափարը, թե նա է այն բուժումը, որ նրանք փնտրում են»։

Դեռ հայտնի չէ, թե արդյոք դոկտ. Օզի հանրածանոթ կարգավիճակը կհաղթահարի նրա քաղաքական անփորձությունը և կեղծ բժշկական բուժումները:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 154 անգամ
Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan