Սերբիայում մասսայական բողոքի ցույցեր են
Ցուցարարները փակել են Բելգրադի կարևոր ու հիմնական մայրուղիները, նրանք դեմ են հանրաքվեի և սեփականության իրավունքի մասին օրենքների ընդունմանը, հաղորդում է Tanjug-ը:
Ցուցարարները փակել են երկրի գլխավոր տրանսպորտային երթուղին՝ E-75 մայրուղին, Բելգրադի կենտրոնական հրապարակը, փակել են մի քանի կամուրջներ։
Գործողությունները հրահրվել են բնապահպանական ընկերությունների ներկայացուցիչներիը, ովքեր դեմ են Սերբիայում լիթիումի արդյունահանման իրավունքի տրամադրմանը ավստրալա-բրիտանական կոնցեռնին:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ բողոքի ակցիան նախապատրաստել և ֆինանսավորել են օտարերկրյա հանձնակատարները։
Նա խոստացել է լիթիումի հանքավայրերի շինարարությունը սկսել միայն հանրաքվեից հետո։