Արտակարգ դեպք Երևանում. հետախուզվողին վնասազերծելու ժամանակ պարեկները իրենց վրա հարձակվողների դեմ արցունքաբեր գազ են կիրառել
Նոյեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ ծառայություն կատարելու ժամանակ, Իսակովի պողոտայում նկատել են հանդիպակած երթևեկող ավտոմեքենա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները ձայնային ազդանշանի միջոցով փորձել են ավտոմեքենան կանգնեցնել, սակայն վարորդը՝ չենթարկվելով պարեկների օրինական «կանգ առ» հրահանգին, շարունակել է երթևեկությունը դեպի Բաբաջանյան փողոց, այնուհետև Շերամի փողոցով ուղևորվել է դեպի Հաղթանակ (ժողովրդին հայտնի 4-րդ գյուղի) թաղամասի տներից մեկի բակ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, պարեկները պարզել են, որ վարորդը Երևանի բնակիչ, 30-ամյա Հարություն Ա.-ն է, ով ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից գտնվում է հետախուզման մեջ: