Եվրոպայում հայտնաբերվել է քովիդի նոր շտամով վարակման առաջին դեպքը
Կորոնավիրուսի B.1.1.529 շտամը, որը սկսել է տարածվել Հարավաֆրիկյան Հանրապետությունում և Աֆրիկայի հարավի այլ երկրներում, առաջին անգամ հայտնաբերվել է Եվրոպայում։ Շտամն ախտորոշվել է Բելգիայում մեկ անձի մոտ։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Ֆրանկ Վանդենբրուկը, փոխանցում է Reuters-ը։
Նշվում է, որ վարկակիրը նոյեմբերի 11-ին է վերադարձել Եգիպտոսից։ Նրա մոտ ախտանշանները սկսել են դրսևորվել նոյեմբերի 22-ից։
Նախարարի խոսքով՝ դեռևս հստակ տվյալներ չկան՝ շտամն առանձնահատուկ վտանգավորություն ներկայացնո՞ւմ ,է թե՞ ոչ, այդուհանդերձ կոչ է արել խուճապի չմատնվել, սակայն զգոնություն պահպանել։