Սա հստակ քաղաքականություն է, որի նպատակն է «ձեռք քաշել» Արցախի հետ կապված պատասխանատվությունից. Աբրահամյան
Իշխանությունն Արցախի հարցը երրորդ պլան մղելու օպերացիա է ձեռնարկել՝ հասարակության ուշադրությունը կենտրոնացրել Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի անվտանգային, ենթակառուցվածքային խնդիրներին, ինչի արդյունքում Արցախի հարցը դուրս է մղվել/մղվում հանրային քննարկումների տիրույթից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Սա հստակ քաղաքականություն է, որի նպատակն է Արցախի հարցը փակել, «ձեռք քաշել» Արցախի հետ կապված ցանկացած պատասխանատվությունից և պաշտպանել սեփական իշխանությունը հետագայում Արցախի շուրջ տեղի ունենալիք գործընթացների բացասական ազդեցությունից»,-նշել է նա: