ՔՊ-ն արդեն 13-րդ անգամ ձախողում է ընդդիմության թեկնածուի ընտրությունը
«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները նոյեմբերի 23-ին հերթական անգամ առաջադրեցին Արթուր Ղազինյանի թեկնածությունը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։
Ինքը՝ Ղազինյանը, ներկա չէր նիստին։ Այդ պաշտոնին նա առաջադրվում է արդեն 13-րդ անգամ։ Այնուամենայնիվ, ՔՊ-ականները կրկին ձախողեցին թեկնածուի ընտրությունը։