Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. «Վիվասել»-ի կենտրոնական գրասենյակի դիմաց բախվել են Mercedes-ը, Toyota Camry-ն, Toyota-ն, Lada Priora-ն ու Opel-ը
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Արգիշտի փողոցի թիվ 1 հասցեի դիմաց բախվել են Mercedes CL 550, Toyota Camry, Toyota, Lada Priora, Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բերեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ: