Ճապոնական սթարտապը կփորձի համոզել հարուստ սպառողներին մեքենաները փոխարինել թանկարժեք հովերբայքով
Ճապոնական սթարտապը, որին սատարում է ֆուտբոլիստ Կեյսուկե Հոնդան, մտադիր է համոզել հարուստ սպառողներին իրենց սուպերմեքենաները փոխարինել 77,7 մլն իեն (680 000 դոլար) արժողությամբ հովերբայքով, գրում է Reuters-ը։
Տոկիոյի «XTurismo Limited Edition» դրոնների արտադրության A.L.I. Technologies սթարտապն ունի սովորական շարժիչ եւ չորս շարժիչ մարտկոցներից սնուցմամբ։ Այն կարող է թռչել 40 րոպե 100կմ/ժ արագությամբ։
«Մինչ այժմ ընտրությունը երկրի եւ երկնքի միջեւ էր։ Մենք հույս ունենք առաջարկել տեղաշարժի նոր մեթոդ»,- ասել է գլխավոր տնօրեն Դայսուկե Կատանոն։
Սեւ-կարմրավուն հովերբայքը կազմված է մոտոցիկլի կորպուսից՝ պրոպելլերով։ Անշարժ վիճակում մեքենան հենվում է սահնակներին։
Սթարտապը, որի հովանավորները Mitsubishi Electric եւ Kyocera արդյունաբերական ծանրքաշայիններն են, ցուցադրել է մոտոցիկլը՝ կատարելով կարճ թռիչք գետնից մի քանի մետր, Ֆուձի լեռան մոտ գտնվող վազքուղում։