Ամերիկյան նավթի գինը թարմացրել է 7 տարվա ռեկորդը
Ամերիկյան WTI ապրանքանիշի հում նավթի արժեքը երկուշաբթի՝ հոկտեմբերի 25-ի սակարկությունների ժամանակ թարմացրել է յոթ տարվա առավելագույն մակարդակը, գրում է Bloomberg-ը։
Այսպիսով, WTI-ի դեկտեմբերյան ֆյուչերսները 2014 թվականի հոկտեմբերից ի վեր առաջին անգամ բարձրացել են մեկ բարելի համար 85 դոլար ցուցանիշից:
Մինչդեռ Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքն աճել է մինչև 85,6 դոլար մեկ բարելի համար։