Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 436 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 436 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Վերջին մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվել է 4 483 պացիենտ, մահացել՝ 43 հիվանդ։
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 32 031 թեստ, այստեղից 19 628-ը՝ հակագենի արագ թեստով և 12 398-ը՝ «ՊՇՌ»:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 688 804 դեպք: