Դամասկոսում բանակային ավտոբուսում ռումբի պայթյունից զոհվել է առնվազն 13 մարդ
Դամասկոսում բանակային ավտոբուսի մեջ ռումբի պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 13 մարդ, հայտնում է պետական SANA գործակալությունը:
«Երկու պայթուցիկ սարքի կիրառմամբ ահաբեկչական պայթյունն ուղղված էր մայրաքաղաքի առանցքային կամրջով անցնող ավտոբուսին»: 13 զոհ եւ երեք վիրավոր:
SANA-ի հրապարակած լուսանկարներում երեւում է, թե ինչպես են շտապօգնության աշխատակիցները խուզարկում ավտոբուսի ածխացած կմախքը:
Նույն տարածքում տեղադրված երրորդ սարքը վնասազերծվել է: