ՄԱԿ դատարանը Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոցների մասին Հայաստանի միջնորդության վերաբերյալ լսումներ կանցկացնի
ՄԱԿ Միջազգային դատարանը հրապարակային լսումներ կանցկացնի Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման միջազգային կոնվենցիայի կիրառման գործով (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) ժամանակավոր միջոցների նշման հայցով։
Սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանական Հանրապետության դեմ գործ է հարուցել ՄԱԿ Մկիջազգային դատարանում՝ Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ենթադրվող խախտումների հետ կապված։
Հայցատուն հավաստիացնում է, որ «տասնամյակներ շարունակ Ադրբեջանը հայերին ենթարկել է ռասայական խտրականության», եւ որ «պետության կողմից խրախուսվող ատելության այդ քաղաքականության արդյունքում հայերը ենթարկվել են համակարգային խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների եւ այլ չարաշահումների»։
Ադրբեջանը նման հայց է ներկայացրել Հայաստանի դեմ՝ նրան մեղադրելով ռասայական խտրականության եւ էթնիկ զտումների մեջ։