Ռեփեր Tyga-ն ընտանեկան բռնության մեղադրանքով ձերբակալվել է
Ռեփեր Tyga-ի նախկին ընկերուհին՝ Քամարին Սվենսոնը, նրան մեղադրել է ընտանեկան բռնության մեջ։ Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ ռեփերին ձերբակալել են։ Լոս Անջելեսի ոստիկանական վարչության հոլիվուդյան ստորաբաժանումը սոցիալական ցանցերում հաստատել է ձերբակալման փաստը։ ռեփերն իրավապահ մարմիններին հանձնվել է երեքշաբթի, երբ նախօրեին հրաժարվել է իր տան մոտ խոսել ոստիկանների հետ։
Tyga-ի ներկայացուցիչը պնդում է, որ Սվենսոնը գիշերը երաժիշտի տան մոտ գնացել է ռեփերի ցանկությանը հակառակ ալկոհոլային հարբածության վիճակում։ Սեվնսոնի խոսքով՝ երբ ինքը հայտնվել է նախկին սիրելիի առանձնատանը, վերջինս ծեծի է ենթարկել՝ մարմնին «տեսանելի հետքեր թողնելով»։
«Ես բղավոցներով կամ առանց հրավերի չեմ գնացել։ Երբ ես փորձում էի հեռանալ, նա ֆիզիկապես հարձակվել է ինձ վրա եւ ժամերով չի թողել»,- Ինստագրամյան էջում գրել է նա՝ կցելով վնասվածքների լուսանկարները, որոնք ենթադրաբար նրան հասցրել է Tyga-ն։ «Ես այնքան եմ ամաչում, որ ամեն ինչ սրան է հասել, բայց ես պետք է պաշտպանել ինձ»,- հավելել է նա։
Զույգը հարաբերությունների մասին պաշտոնապես հայտարարել է գարնանը, իսկ հուլիսին Սվենսոնին երկու անգամ լուսանկարել են՝ ձախ ձեռքին մեծ մատանիով։