Երևան, 26.Ապրիլ.2024, 00:00 |
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո...

Իշխանափոխության հրամայականը և ընդդիմության հիմնական խնդիրները. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Հայաստանն աշխարհաքաղաքական առումով կարևոր զարգացումների կիզակետում է հայտնվել։ Արցախյան պատերազմի արդյունքում տարածաշրջանում փոխվել է նախկինում առկա ուժերի հարաբերակցությունը, և նոր խմորումներն անխուսափելի են։ Պարզ է, որ Հայաստանի պարտությունից հետո Ադրբեջանն ու Թուրքիան ամեն ջանք գործադրելու են, որ հասնեն իրենց տարածաշրջանային նպատակներին՝ առաջին հերթին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը և, ըստ այդմ, նաև Հայաստանի վրա թուրքական ազդեցության տարածմանը։

Պատահական չէ, որ Թուրքիայի նախագահի կողմից առաջարկվել է տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափը, որի մեջ պետք է ներառվեն տարածաշրջանային երեք խոշոր պետությունները՝ Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը և հարավկովկասյան երեք հանրապետությունները։ Սակայն հասկանալի է նաև, որ այսպիսի ձևաչափի անվան ներքո թուրք-ադրբեջանական տանդեմը ձգտում է սեփական պանթուրքական ծրագրերն առաջ տանել, իսկ այդ ծրագրերը ձեռնտու են նաև Իսրայելին՝ Իրանի դեմ գործողություններ ձեռնարկելու տեսանկյունից։

Բնականաբար, իրադարձությունների զարգացման թուրքական սցենարին կտրականապես դեմ է Իրանը, որը հայտարարություններով, զորավարժությունների անցկացմամբ ու այլ ձևերով շարունակում է ուղերձներ հղել, թե թույլ չի տա կտրել Հայաստանով անցնող իր հյուսիսային սահմանը։ Ուստի առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել, որ տարածաշրջանային հիմնական պայքարը գնում է Հայաստանով անցնող ճանապարհների ու կոմունիկացիոն ուղիների համար, սակայն Երևանի ձայնը ոչ ոք չի ցանկանում լսել։ Իսկ ավելի ճիշտ՝ ՀՀ իշխանություններն անգամ ընդունակ չեն որևէ հստակ դիրքորոշում հայտնել առանցքային հարցերի շուրջ, այլ միայն սպասում են, որ արտաքին ուժերն իրենց փոխարեն որոշեն։ Այս դեպքում մեզ նոր կապիտուլյացիաներ ու պարտություններ են սպասվում։

Եվ Հայաստանը ստորացված ու ձայնազուրկ վիճակում կարող է գտնվել այնքան ժամանակ, ինչքան հայ ժողովրդի գլխին փորձանք բերած, անցյալը ջնջած, ներկան կործանած ու ապագան կասկածի տակ դրած իշխանությունները շարունակեն պաշտոնավարել։ Նիկոլ Փաշինյանն իրեն հարմար ցանկացած առիթի հայտարարում է, թե ընտրությունների արդյունքում երկրում ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծվել է, որպեսզի ցույց տա, թե ընդդիմության համար այլևս անիմաստ է պայքարել իշխանափոխության համար։ Բայց պետք է նկատի ունենալ, որ յուրաքանչյուր ընտրություն ոչ թե վերջնական դատավճիռ է, այլ ընթացիկ քաղաքական գործընթաց, իսկ հանրային կարծիքը միշտ էլ փոփոխական է։

Եվ երբ երկրում առկա ծայրահեղ իրավիճակը ավելի սրվի, ապա շատ հավանական է, որ հանրության մեծամասնության դիրքորոշումը կտրուկ և շրջադարձային ձևով փոխվի։ Այնպես որ, կարևոր ներքաղաքական գործընթացները դեռևս առջևում են։ Եվ, ըստ այդմ, ներքաղաքական ճգնաժամը ոչ միայն չի հանգուցալուծվել, այլև ներկայումս ընդդիմության ուսերին մեծ պատասխանատվություն է դրված, քանի որ իշխանություններն այլևս ընդունակ չեն պետության շահերի համար ջանքեր ներդնել, ուստի մնում է, որ ընդդիմադիր ուժերը պայքարեն երկրի ապագայի համար։ Բայց եթե ընդդիմադիր դաշտում առկա ուժերը գործեն անկազմակերպ ու ցաքուցրիվ, ապա դժվար թե հնարավոր լինի երկրում իրավիճակ փոխել։

Եվ այստեղ է, որ բարձրանում է ընդդիմության ուժերը կոնսոլիդացնելու հարցը։ Սակայն ներկա փուլում ընդդիմադիր դաշտում ակտիվ վերադասավորումներ են տեղի ունենում, իսկ ավելի ստույգ՝ որոշակի խմորումներ։ Խնդիրն այն է, որ քաղաքական ուժերից ու անհատներից շատերը պետք է հստակ կողմնորոշվեն՝ իրենք ընդդիմության դաշտում են գործո՞ւմ, թե՞ իշխանության, քանի որ հնարավոր չէ այս դաշտերի մեջտեղում գործել։ Իրապես ընդդիմության պայքարին մասնակից լինելու համար նախ պետք է քաղաքական ուժերն ու դրանց մասնակիցները մի կողմ դնեն իրենց նեղ անձնական շահերը ու լծվեն իշխանափոխության գործին։

Մյուս կողմից էլ՝ հասկանալի է, որ իրենց ընդդիմադիր կոչող որոշ ուժեր կարող են գործուղված լինել ընդդիմադիր դաշտը պղտորելու համար, սակայն պարզ է, որ նրանք իրականում գործում են իշխանության դաշտում։ Այդպես էր նաև ընտրությունների ժամանակ, երբ իշխանությունների կողմից գործուղված ուժերը ընդդիմությունից ձայն փախցնելու հարց էին լուծում։ Սակայն շատ ավելի վտանգավոր է, երբ արտաքուստ այս իշխանությունների դեմ պայքարող ու ընդդիմադիրի համբավ ունեցող որոշ ուժեր, իսկ ավելի ճիշտ՝ որոշ անհատներ, ընդունակ չլինելով քաղաքական դաշտում ինքառեալիզացվել, իրենց վրա ուշադրություն գրավելու նպատակով դավադրությունների տեսությունների գիրկն են ընկել ու սկսել են ուղղակի անվանարկել խորհրդարանական ընդդիմությանը, իսկ ավելի կոնկրետ՝ երկրորդ նախագահին:

Նրանք դրանով փորձում են իբր իրական ընդդիմադիր երևալ, սակայն արդյունքում ջուր են լցնում իշխանությունների ջրաղացին, ինչպես, ի դեպ, նպաստեցին Փաշինյանի վերարտադրմանը: Թե կոնկրետ ինչ հարց են դրանով լուծում, մտածելու բան է: Սրանք եղել են ու կան ընդդիմության ընդդիմություն: Իսկ դա արդեն շատ, չափազանց շատ կասկածելի է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

դիտվել է 182 անգամ
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan