Որն է ամենաքիչ օգտակար ձուկը
Սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Գինզբուրգը Звезда հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է ամենաքիչ օգտակար ձուկը:
«Հիմա հարավ -արևելյան Ասիայում աճեցված մի լոքո կա: Մի տեսակ յուղոտ գետի ձուկ, ես դրա մասին լավ բան չեմ կարող ասել: Նախ, գետերը շատ հաճախ աղտոտվում են մարդկային կենսագործունեության թափոններով և արդյունաբերական արտադրանքով», – ասել է նա:
Նրա խոսքով՝ արհեստական աճեցվող սաղմոնները, ինչպիսիք են իշխանն ու սյումգան, նույնպես չունեն օգտակար հատկություններ: Դա պայմանավորված է նրանով, ինչով ձուկը սնվում է: «Եթե նրանց կերակրեք խոզերի պես, ապա նրանք կունենան ոչ թե ձկան, այլ սովորական ճարպ: Այն հարուստ է օմեգա -6 ճարպաթթուներով, որոնց ավելցուկը վնասակար է մեզ համար»,-նշել է նա: