Բաթումում փլուզված շենքի տարածքում փրկարարները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը
Բաթումում՝ շենքի փլուզման վայրում, ժամանակավորապես դադարեցնում ենք աշխատանքը, շինարարները պետք է մեզ թույլ տան աշխատանքը շարունակել,- ասել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին: Հաղորդում է 1tv.ge-ն։
Նա ասել է, որ շինարարները ենթադրում են, որ դեռ կարող է շենքի փլուզման սպառնալիք լինել:
«Նախ ուզում եմ ցավակցել ընտանիքներին: Շատ բարդ իրավիճակ է: Ինը մարդ է մահացել: Նրանց թվում են երեք անչափահասներ՝ 7, 1.3 և 12 տարեկան երեխաներ: Ցավակցում եմ ընտանիքի բոլոր անդամներին: Շատ ծանր օրեր են: Մի քանի րոպե առաջ գտանք իններորդ մահացածին: Ենթադրում ենք, որ ոչ ոք այլևս անհետ կորած չէ, և որոնումները կդադարեցվեն: Շինարարները ենթադրում են, որ դեռ կարող է վտանգ լինել, և շենքի մի մասը փլուզվել»,- ասել է Գոմելաուրին: