Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 34–ամյա վարորդը BMW X5-ով բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել. կան վիրավորներ
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամյա Սամվել Ջավադյանը իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Ջավադյանն ու ուղևոր, 31-ամյա Արման Մինասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվ են գործել նաև «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկները:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։