«Սիրողական տիեզերագնացները» կմասնակցեն դեպի տիեզերք թռիչքին
Չորս «սիրողական տիեզերագնաց» պատրաստվում են ևս մեկ տիեզերական զբոսաշրջային առաքելության շրջանակում ուղեծիր դուրս գալ:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, սա վերջին թռիչքն է, որը կօգնի հասանելիություն բացել դեպի տիեզերք վճարունակ զբոսաշրջիկների համար: Նախորդ նմանատիպ թռիչքներն իրականացրել էին բրիտանացի մեծահարուստ Ռիչարդ Բրենսոնը և ամերիկացի գործարար, աշխարհի ամենահարուստ մարդը՝ Ջեֆ Բեզոսը:
Նոր թռիչքը ֆինանսավորվում է ամերիկացի գործարար Ջարեդ Իսաակմանի կողմից, որը նույնպես լինելու է տիեզերք ուղևորվողների թվում:
Ուղեծիր ուղևորվողներն են առողջապահության համակարգի աշխատակիցը, բնական գիտությունների դասախոսը, տվյալների ուսումնասիրման մասնագետը և ամերիկացի մեծահարուստը: Նրանք տիեզերքում կգտնվեն 3 օր:
Նրանք հույս ունեն ոգեշնչել ուրիշներին իրենց ուղևորությամբ և գումար հավաքել երեխաների քաղցկեղի դեմ պայքարի համար: Այդ պատճառով էլ առաքելությունն ստացել է «Ոգեշնչում4» (Inspiration4) անվանումը:
Տիեզերական թռիչքը կիրականացվի Իլոն Մասկի SpaceX ընկերության crew's Dragon տիեզերանավով: Այն մեկնարկելու է այսօր երևանյան ժամանակով հինգշաբթի 02:00-ին: