ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը ժամանակավորապես հասանելի չի լինի
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի սերվերային համակարգի խիստ ծանրաբեռնվածությունից ելնելով՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության մասնագետները կատարում են էլեկտրոնային համակարգերի և տվյալների բազաների որոշակի վերակառուցում, ինչի հետևանքով որոշ ժամանակ հասանելի չի լինի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը (file-online)։
Համակարգը հասանելի լինելուն պես հարկ վճարողները լրացուցիչ կիրազեկվեն։
ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը պատճառած անհանգստության համար։