Չինաստանում մարտիկ աստծո հսկայական արձանի տեղափոխումը 20 միլիոն դոլար կարժենա
Չինաստանում մարտիկ աստված Գուան Յուի արձանի տեղափոխումը Ցզինչժոու քաղաքի համար 20 միլիոն դոլար կարժենա:
Ահռելի գումարը կաշառակերության դեմ պայքարի պաշտոնյաների մոտ զայրույթ է առաջացրել, որոնք հանդես են եկել կոշտ հայտարարությամբ` կոչ անելով ավելի մեծ վերահսկողություն հաստատել «խոշոր նախագծերի» հաստատման շուրջ, ինչպիսին, օրինակ, 2016 թվականին այս հսկայական բրոնզե արձանի կառուցումն էր:
Երեք թագավորությունների դարաշրջանի հայտնի մարտիկ Գուան Յուին երկրում երկրպագում են որպես պատերազմի աստված:
«Սա ավելի քան 300 միլիոն յուանի (46 միլիոն դոլար) վատնում է: Սկզբում այն կառուցվել է անօրինական կերպով, այնուհետեւ հեռացվել», - ասել են տեղական իշխանությունները Չինաստանի կենտրոնական Հուբեյ նահանգում գտնվող արձանի մասին:
2016 թվականին չինացի գեներալի հսկայական արձանի կառուցումն արժեցել է 26 միլիոն դոլար: Բացի այդ, այն գտնվում է մի շրջանում, որտեղ արգելված են 23 մետրից բարձր շինությունները, սակայն արձանի կողմնակիցներին հաջողվել է շրջանցել նորմատիվ բացը եւ կանաչ լույս ստանալ շինարարության համար:
Բացման ժամանակ արձանը ներկայացվում էր որպես գեներալի՝ աշխարհի ամենամեծ բրոնզե արձան, հայտնել է South China Morning Post-ը:
Չինաստանի կենտրոնական կառավարությունը հայտարարել է, որ արձանը «փչացրել է Ցզինչժոուի պատմական տեսքն ու մշակույթը», իսկ Ցզինչժոուի բնակարանաշինության եւ քաղաքային ու գյուղական զարգացման նախարարությունը անցյալ դեկտեմբերին որոշել է այն տեղափոխել Գուան Գուն զբոսայգու իր սկզբնական վայրից: Քաղաքի որոշ բնակիչներ նույնպես դժգոհել են, որ տեսարժան վայրը խանգարում է իրենց: