Շնորհավորում եմ բոլորիս՝ Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ՝ արցախահայությանը մաղթելով տոկունություն ու կամք՝ առկա մարտահրավերներին դիմագրավելու համար. Սուրեն Պապիկյան
Սեպտեմբերի 2-ը մեզ համար շատ կարևոր օր է, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս՝ Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ՝ արցախահայությանը մաղթելով տոկունություն ու կամք՝ առկա մարտահրավերներին դիմագրավելու համար: Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:
Փոխվարչապետը նաև նշեց, թե այսօր կարևոր է նրանով, որ կառավարությունում կա հոբելյար. վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ծննդյան օրն է: