Երևան, 05.Մայիս.2024, 00:00 |
Որոնվում է լուսանկարում պատկերված անձը Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբ... «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի ... Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 ... Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալս... Դանիայում 15 տարեկանից սկսած կթույլատրվի աբոր... Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված... Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հուն... Առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության մեն... Տներից մեկի արտաքին պատը փլուզվել է, ինչից փա... Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է ... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը շարու... Շնորհակալություն Ձեր ծառայության համար․ Բագրա... Բախվել են «Mercedes»-ն ու «Chevrolet»-ը. «Mer... Բոլորիդ սպասում ենք Երեւանում. Բագրատ Սրբազան... ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաք... Ինչպես են Ծովագյուղում դիմավորում շարժման մաս... Չորս տարի սպասել ենք այս պայքարին. զոհված զին... Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այց... Նույն սխալը չգործենք. մի մերժեք հոգևորականներ... Բագրատ Սրբազանի գլխավորած երթը հասել է Սևան (... Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հ... Ինչպես են Գեղարքունիքում դիմավորում շարժման մ... Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվր... Մշակութային գործիչներ և հանրային դեմքեր են մի... «Հային կբերենք նոր լուսաբաց». Ռուբեն Մխիթարյա... Իսակովի պողոտայում Mazda 6-ը, դեռևս անհայտ հա... Երբեք որևէ երթի չեմ մասնակցել, սա միակն է, սա... Սա անմահության երթ է․ Բագրատ Սրբազան Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթ... Ինչպես է արտահայտվում փսիխոզը «Մայր Հայաստան»-ն իր բոլոր ռեսուրսներով աջակց... Մինչ քայլերթի՝ Երևան ժամանելը, պետք է մշակված... 18:00-ին շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությ... Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակություն... Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան երթի մաս... Anonymous-ը կիբերհարձակումներ է իրականացնում ... Երևանում ուժեղ կարկուտ է տեղացել Պուտինն ուղղափառ քրիստոնյաներին շնորհավորել է... Շարժմանը միանալու հնարավորությունը չէինք կարո... Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանց... «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը». Լիբանանու... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Դիլիջանից մեկնարկում է «Տավուշը հանուն հայրեն... Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի «թազա» Հայաստան... Բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․... Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը... Երևանում հաստաբուն ծառն ընկել է գազատար խողով... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դ... Տպավորություն է, որ իշխանությանը ծառայող լրատ... Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար... Հայրը տանը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմին... Զղջացեք, ապաշխարեք, հեռացեք բոլոր տեսակի մեղք... Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տե... Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինու... Մի շարք հասցեներում գազ չի լինի Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերի... Փրկարարները դուրս են բերել գետում արգելափակվա... ՇՄ նախարարության տեսանյութը՝ Երնջատափի անտառպ... Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգա... Զելենսկու նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է... WhatsApp-ը նոր գործառույթ կունենա Զենք-զինամթերքի կամավոր հանձնում ոստիկանությա... Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է ե... «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն ա... Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակո... Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության ... ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբ... «Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր․․․». Հովի... Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հ... Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը... Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա ... Ունենք 5 օր պատրաստվելու, իրենց դիմավորելու ո... Ականջալուր եղեք Սրբազանին․ քանի ուշ չէ, ականջ... «Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել ... Արագածոտնում «Nissan»-ը բախվել է բետոնե էլեկտ... Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին... Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վե... 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում Իտալիայի... Նախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ ... Եկեղեցու զանգերը հնչեցին (տեսանյութ) Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլը... Խնկո Ապոր անվան գրադարանի նախաձեռնությամբ Սպի... Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակ... «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Կադիս»-ին Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ու... Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան... Մենք դեռևս չենք լսել հակափաստարկներ առաջարկվո... Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավ... Նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացա... Ուկրաինան կանգնած է պատերազմի նոր փուլի առաջ.... Եթե Սրբազանը որոշի գալ ռադիո, կարծում եմ՝ խնդ... Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվեր... Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Մոսկվայ... «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մե...

Ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի փակումը միանշանակ ազդեցություններ է թողնելու, որոնցից մեկն էլ թանկացումներ են լինելու. Սարգսյան

Ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի փակումը միանշանակ ազդեցություններ է թողնելու, որոնցից մեկն էլ թանկացումներ են լինելու։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։

Վերջինս նկատեց՝ բավական երկար ժամանակ է, ինչ բարձրաձայնում են հանրապետական կարևոր նշանակության երկու ճանապարհների վտանգված լինելու մասին։ Խոսքը գնում է Սյունիքի և Տավուշի մարզերի ճանապարհների մասին։

«Տավուշի մարզը մի քիչ ուշ այդ խնդրին կբախվի, բայց Սյունիքն արդեն վաղուց բախվել է։ Առաջին հերթին թանկացումներ են լինելու։ Օրինակ վերջին 6 ամսվա ընթացքում Չինաստանից մեկ կոնտեյներ ներկրման գինը 4000-ից դարձել է 16 հազար դոլար, իսկ այժմ արդեն խոսակցություն է շրջանառվում, որ այն դառնում է 20 հազար դոլար։ Այսինքն` գնաճի պատճառներից մեկն էլ դա է, որ ճանապարհը թանկանալու է։ Երկրորդ կարևորագույն խնդիրն այն է, որ փոխադրող ընկերությունները հրաժարվելու են, քանի որ անվտանգային խնդիր կա, իսկ շրջանցող ճանապարհն էլ բարվոք վիճակում չէ։ Այս ընթացքում էլ ալարել են որոշակի բարելավումներ իրականացնել, ինչի պատճառով շատ փոխադրող ընկերություններ չեն օգտվել այդ ճանապարհից»,-նշեց Նաիրի Սարգսյանը։

Բեռնափոխադրող ընկերությունների նվազումը բերելու է մրցակցության բացակայության և գները մի քանի անգամ աճելու են։ Որոշակի խնդիրներ են առաջանալու նաև արտահանումների դեպքում, քանի որ երբ փոխադրումը թանկանա, մեր արտադրանքը միջազգային շուկայում մրցունակ չի լինի և արտահանման ծավալի բավականին լուրջ կրճատում կունենանք։

Նաիրի Սարգսյանի խոսքով հաջորդ կարևորագույն խնդիրը բնակչությունն է, որը տնտեսության ամենակարևոր ռեսուրսներից մեկն է.

«Մենք բախվում ենք արդեն Սյունիքի հատվածի հայաթափման խնդիրներին, որն իր հետ առաջացնելու է ավելի լրջագույն խնդիրներ։ Թշնամի պետություններն ավելի են առաջ գալու և ունենալու ենք գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վտանգվածություն, հետևաբար խոտհարքների, արոտավայրերի, ցանքատարածությունների կտրուկ նվազում է լինելու, ինչի հետևանքով գյուղատնտեսությունն անկում է գրանցելու»,-ասաց Նաիրի Սարգսյանը՝ հավելելով, որ միջպետական ճանապարհի փակ լինելը բազմապրոֆիլ ազդեցություններ է թողնում և՛ տնտեսական, և՛ ժողովրդագրական, և՛ ՀՀ-ի հետագա գոյատևման վրա։

Նաիրի Սարգսյանը կարծում է, որ եթե նույնիսկ ադրբեջանցիները Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բացեն, հետագայում ցանկացած սադրանքի դիմելու են և պարբերաբար փակեն այն։ Հետևաբար այս խնդիրը մշտապես ուղեկցելու է։ Տնտեսագետի կարծիքով այժմ ոչ թե պետք է մտածել բանակցությունների արդյունք տալ-չտալու մասին, այլ պետք է կանխատեսելիություն ունենալ։

«Մենք երկու անելիք ունենք՝ անվտանգության զոնաների ստեղծում, այսինքն` ադրբեջանական զորքերի հետքաշում այնպիսի անվտանգ հատված, որ մեր բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների վրա դրանք ազդեցություններ չունենան, իսկ երկրորդը՝ այլընտրանքային ճանապարհների բարելավումն է»,-նշեց Նաիրի Սարգսյանը։

Դիտարկմանը, որ ՀՀ վարչապետը և նաև իշխանական պատգամավորները նշում են, որ խնդրի լուծումը կարող են լինել հենց այլընտրանքային ճանապարհները, Նաիրի Սարգսյանը նկատեց՝ դա վախկոտներին բնորոշ վարքագիծ է.

«Երբ մարդ քայլում է մի ճանապարհով և հարձակում են գործում իր վրա ու ասում՝ չանցնես այլևս այս ճանապարհով, վախկոտ մարդն ասում է՝ դե ոչինչ չեմ անցնի այս ճանապարհով, կանցնեմ հաջորդ ճանապարհով։ Այդ մյուս ճանապարհն էլ են փակում, այլընտրանքային է փնտրում, բայց երբեք չի մտածում առաջին ճանապարհը վնասազերծելու և անվտանգ դարձնելու մասին։ Ուժեղ մարդիկ ճանապարհ են հարթում, թույլ մարդիկ այլընտրանքներ են ման գալիս կամ ուղղակի թաքստոցներով են անցնում»,-նշեց Նաիրի Սարգսյանը։

Վերջինս ընդգծեց՝ գործող կառավարության հետ ունենալու ենք այլընտրանքային ճանապարհ, սակայն քանի որ ըստ Նաիրի Սարգսյանի՝ այս կառավարությունը ճանապարհաշինությունը պատկերացնում է միայն ասֆալտապատ ճանապարհը բարելավելով, այլ ոչ թե նոր ճանապարհ կառուցելով, ապա նաև այս տարբերակից կզրկվենք, քանի որ այդ այլընտրանքային ճանապարհներն ամեն դեպքում չեն ունենալու այն հարմարավետությունը, որ բեռնատարները կարողանան անցնել։

«Պետք է 90-ականներից սկսած Սյունիքի ամբողջ հատվածում ունենայինք մի քանի թունելներով հարթ ու լայն ճանապարհներ, բայց բոլորը պարբերաբար թերացել են նախորդ բոլոր կառավարությունների օրոք, իսկ քանի որ այս կառավարությունն ամենաապիկարն, ամենատգետն է, բնականաբար հնարավոր չէր, որ նրանք կանխատեսեին նման բան։ Առողջ կառավարությունը կապիտուլյացիայից հետո անմիջապես ձեռնամուխ կլիներ և արդեն շահագործման կհանձներ այլընտրանքային ու բարելավված ճանապարհը»,-հավելեց Նաիրի Սարգսյանը։

Հիշեցնենք, որ արդեն երկու օր է, ինչ ադրբեջանցիների կողմից փակ է Գորիս-Կապան միջպետական ճանապարհը։ Այն բացելու ուղղությամբ ընթանում են եռակողմ բանակցություններ։

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 182 անգամ
Որոնվում է լուսանկարում պատկերված անձը Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբ... «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի ... Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 ... Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալս... Դանիայում 15 տարեկանից սկսած կթույլատրվի աբոր... Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված... Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հուն... Առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության մեն... Տներից մեկի արտաքին պատը փլուզվել է, ինչից փա... Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է ... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը շարու... Շնորհակալություն Ձեր ծառայության համար․ Բագրա... Բախվել են «Mercedes»-ն ու «Chevrolet»-ը. «Mer... Բոլորիդ սպասում ենք Երեւանում. Բագրատ Սրբազան... ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաք... Ինչպես են Ծովագյուղում դիմավորում շարժման մաս... Չորս տարի սպասել ենք այս պայքարին. զոհված զին... Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այց... Նույն սխալը չգործենք. մի մերժեք հոգևորականներ... Բագրատ Սրբազանի գլխավորած երթը հասել է Սևան (... Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հ... Ինչպես են Գեղարքունիքում դիմավորում շարժման մ... Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվր... Մշակութային գործիչներ և հանրային դեմքեր են մի... «Հային կբերենք նոր լուսաբաց». Ռուբեն Մխիթարյա... Իսակովի պողոտայում Mazda 6-ը, դեռևս անհայտ հա... Երբեք որևէ երթի չեմ մասնակցել, սա միակն է, սա... Սա անմահության երթ է․ Բագրատ Սրբազան Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթ... Ինչպես է արտահայտվում փսիխոզը «Մայր Հայաստան»-ն իր բոլոր ռեսուրսներով աջակց... Մինչ քայլերթի՝ Երևան ժամանելը, պետք է մշակված... 18:00-ին շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությ... Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակություն... Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան երթի մաս... Anonymous-ը կիբերհարձակումներ է իրականացնում ... Երևանում ուժեղ կարկուտ է տեղացել Պուտինն ուղղափառ քրիստոնյաներին շնորհավորել է... Շարժմանը միանալու հնարավորությունը չէինք կարո... Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանց... «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը». Լիբանանու... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Դիլիջանից մեկնարկում է «Տավուշը հանուն հայրեն... Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի «թազա» Հայաստան... Բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․... Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը... Երևանում հաստաբուն ծառն ընկել է գազատար խողով... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դ... Տպավորություն է, որ իշխանությանը ծառայող լրատ... Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար... Հայրը տանը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմին... Զղջացեք, ապաշխարեք, հեռացեք բոլոր տեսակի մեղք... Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տե... Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինու... Մի շարք հասցեներում գազ չի լինի Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերի... Փրկարարները դուրս են բերել գետում արգելափակվա... ՇՄ նախարարության տեսանյութը՝ Երնջատափի անտառպ... Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգա... Զելենսկու նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է... WhatsApp-ը նոր գործառույթ կունենա Զենք-զինամթերքի կամավոր հանձնում ոստիկանությա... Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է ե... «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն ա... Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակո... Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության ... ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբ... «Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր․․․». Հովի... Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հ... Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը... Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա ... Ունենք 5 օր պատրաստվելու, իրենց դիմավորելու ո... Ականջալուր եղեք Սրբազանին․ քանի ուշ չէ, ականջ... «Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել ... Արագածոտնում «Nissan»-ը բախվել է բետոնե էլեկտ... Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին... Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վե... 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում Իտալիայի... Նախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ ... Եկեղեցու զանգերը հնչեցին (տեսանյութ) Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլը... Խնկո Ապոր անվան գրադարանի նախաձեռնությամբ Սպի... Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակ... «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Կադիս»-ին Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ու... Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան... Մենք դեռևս չենք լսել հակափաստարկներ առաջարկվո... Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավ... Նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացա... Ուկրաինան կանգնած է պատերազմի նոր փուլի առաջ.... Եթե Սրբազանը որոշի գալ ռադիո, կարծում եմ՝ խնդ... Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվեր... Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Մոսկվայ... «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մե...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan