Ինքնաթիռի կործանումից Լատվիայում օդաչու է զոհվել
Լիտվայից Լիտվա թռչող մասնավոր ինքնաթիռը կործանվել է Ցեսիսի մոտակայքում, օդաչուն զոհվել է, իսկ ուղեւորը վնասվածքներ է ստացել եւ հոսպիտալացվել, տեղեկացնում է Sputnik Լատվիան։
Քաղաքացիական ավիացիայի գործակալության ներկայացուցիչ Այվիս Վինցեւսի խոսքով՝ Լիտվայի օդանավերի ռեգիստրում գրանցված թեթեւ շարժիչով ինքնաթիռը թռիչքի պահին չի կարողացել հավասարվել եւ բարձրություն հավաքել, ինչից հետո ընկել է գետնին։ Նախնական տվյալներով՝ զոհվածը Լիտվայի քաղաքացի է։
Պատահարի առիթով Լատվիայի պետական ոստիկանությունը քրեական գործ է հարուցել։