«Երբ խոխիս կպիրեն, թող այն ժամանակ էլ գան կանցերտ տան». Ստեփանակերտի բնակիչը պատռել է Անդրեի համերգի պաստառը
Արցախի նախագահի նախկին թեկնածու Բելլա Լալայանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են պատռում Ստեփանակերտում երգիչ Անդրեի համերգի պաստառը:
«Երբ խոխիս կպիրեն, թող այն ժամանակ էլ գան կանցերտ տան». ասում է պաստառը պատռող Ստեփանակերտի բնակիչը
Նշենք, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում օգոստոսի 8-ին՝ ժամը 20:00-ին, նախատեսված է երգիչ Անդրեի «Ցավըտ տանիմ Արցախ» խորագրով համերգը: