Գիտնականները գտել են նոր միջոց կորոնավիրուսի դեմ
Ապագայում կորոնավիրուսի դեմ կարող է օգտագործվել ծաղկավոր Nigella sativa բույսը (ցանքային սեւասոնիճ), որն աճում է Հյուսիսային Աֆրիկայում եւ Արեւմտյան Ասիայում։ Այս մասին տեղեկացվում է Clinical and Experimental Pharmacology and Physiology ամսագրում հրապարակված հոդվածում։
Ինչպես նշում է MedicalXpress-ը, N.sativa-ի ակտիվ բաղադրիչը՝ տիմոխինոնը, կարող է միանալ SARS-CoV-2 կորոնավիրուսի S-սպիտակուցի հետ եւ չթողնել, որ վիրուսը թոքային վարակ առաջացնի։ Ավելին, գիտնականները կարծում են, որ այդ նյութը կարող է նաեւ արգելակել ցիտոկինային գրոհը։
Հետազոտություններն արդեն ապացուցել են, որ տիմոխինոնը կանխում է բորբոքային քիմիական նյութերի, ինչպիսին են ինտերլեյկինները, արտազատումը։ Դա նշանակում է, որ այն կարող է պոտենցիալ դեր խաղալ ալերգիկ վիճակների, օրինակ՝ ասթմայի կամ էկզեմայի, ինչպես նաեւ արթրիտի բուժման համար, ներառյալ ռեւմատոիդն ու օսթեոարթրիտը, եւ անգամ ցրված սկլերոզը։
Ցանքային սեւասոնիճը օգտակար է նաեւ բարձր զարկերակային ճնշումը, խոլեստերինի բարձր մակարդակը եւ շաքարային դիաբետը բուժելիս։ Որպես հակաբորբոքային միջոց N.sativa-ն օգնում է ալերգիկ ռինիտ եւ սինուսիտ, ինչպես նաեւ մանկական էպիլեպսիա ունեցող պացիենտներին։