Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Ստեփանակերտից ոչ հեռու (տեսանյութ)
ԱրցախԱդրբեջանի զինված ուժերը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից ոչ հեռու կրակ են բացել: Այս մասին հաղորդում է «Инфотека24»-ը` հրապարակելով արցախցի ընթերցողների տրամադրած տեսանյութը:
Նշվում է, որ Շուշիից ամեն օր կրակահերթերի ձայներ են լսվում:
Թարմացում
ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադեւոսյանը հերքել է լուրերը, թե իբր Ստեփանակերտում (Ադմիրալ Իսակով, Ա.Հեքիմյան փողոցներ և Ազատամարտիկների պողոտա) փոխհրաձգություն է տեղի ունեցել, կամ այլ օգտատերերի կողմից տարածվող վարկածը, որ ադրբեջանցիներ են մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում։
Նշվում է, որ կրակոցներ գրեթե ամեն օր հնչում են Շուշիի դիրքերից, բայց մայրաքաղաք Ստեփանակերտում հանգիստ է, որևէ փոխհրաձգություն և ներքին անհնազանդություն չի եղել։
Աղբյուրը՝ infoteka24.ru