Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հրավիրված է G20 ֆորումին՝ որպես գլխավոր դասախոս
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հրավիրված է G20 ֆորումին որպես գլխավոր դասախոս: Այս մասին հայտնում են Մեծի տանն Կիլիկիո հայկական եկեղեցու ֆեյսբուքյան էջում:
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս հրաւիրուած է G20 ֆորումին որպէս գլխաւոր դասախօս Վեհափառ Հայրապետը հրաւէր ստացաւ որպէս գլխաւոր դասախօս մասնակցելու G20 երկիրներու պետերուն հանդիպման նախօրեակին տեղի ունենալիք միջազգային ֆորումին:
Նորին Սրբութիւնը պիտի խօսի «Կրօնի դերը տագնապներու լուծման գծով յատկապէս արաբական աշխարհի մէջ» նիւթին շուրջ: G20 Ֆորումը տեղի պիտի ունենայ Իտալիոյ Պոլոնիա քաղաքին մէջ, 12-14 Սեպտեմբեր 2021-ին, որուն պիտի մասնակցին գիտական, տեղեկատուական, ակադեմական եւ այլ մարզերու առնչուած բարձրաստիճան ներկայացուցիչներ»: