«Չեմ ցանկանում լինել Tesla-ի գլխավոր տնօրենը, բայց ստիպված եմ»․ Իլոն Մասկ
Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ չի ցանկանում ոչ մի ընկերության տնօրենը լինել։
BBC լրատվականի լրագրողի հետ զրույցում ամերիկացի միլիարդատերը խոստովանել է․ «Ես ավելի շուտ ատում եմ այդ պաշտոնը և նախընտրում եմ ժամանակս հատկացնել մեքենաների դիզայնին և ստեղծմանը»։
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է շարունակում գլխավորել Tesla-ն, Մասկը պատասխանել է․ «Ստիպված եմ, հակառակ դեպքում Tesla-ն կփլուզվի»։
Լրատվականը նկատում է, որ Մասկի հայտարարությունները կարող են անհանգստացնել որոշ ներդրողների, քանի որ Tesla-ի անհավանական հաջողությունը կապում են Մասկի հետ։