Ծեծկռտուք Իտալիայի խորհրդարանում (տեսանյութ)
Իտալիայի խորհրդարանում «կանաչ անձնագրի» քննարկումն ավարտվել է ծեծկռտուքով՝ հայտնում է Euronews-ը:
Իտալիայում օգոստոսի 6-ից թույլատրվում է մուտք գործել ռեստորաններ, մարզասրահներ, մարզադաշտեր և թանգարաններ միայն կորոնավիրուսի պատվաստված լինելու հանգամանքը հավաստող QR կոդով:
Այդ առիթով բողոքի ցույցեր են տեղի ունենում նույնիսկ խորհրդարանում:
Ընդդիմադիր պատգամավորներից մեկը վերցրել է օրինագծով թղթապանակն ու դուրս վազել դահլիճից: Մինչ խորհրդարանի անվտանգության աշխատակիցը հետապնդել է նրան՝ փորձելով հետ բերել փաստաթուղթը, ընդդիմադիր պատգամավորները հավաքվել են դահլիճի կենտրոնում՝ «Ո՛չ կանաչ անձնագրին» պաստառներով, որից հետո սկսվել է քաշքշուկը:
Նման փաստաթղթի հաստատումը, որը, ի դեպ, պաշտոնապես արդեն գործում է ԵՄ ներսում ճանապարհորդությունների համար, ընդդիմությունը համարում է քաղաքացիների հիմնական իրավունքների և ազատությունների խախտում: