Ավստրալիան Սիդնեյում հարյուրավոր զինծառայողներ է տեղակայել՝ կորոնավիրուսային արգելափակումներին հետևելու համար
Ավստրալիայի կառավարությունը, կորոնավիրուսային արգելափակումներին հետևելու համար, հարյուրավոր զինծառայողներ է տեղակայել Սիդնեյում, հայտնում է BBC լրատվականը։
«Դելտա» հիմնամանրէն, որի բռնկումը սկսվել է հունիսին, պատճառ է դարձել վարակման 3 հազար դեպքի, որից 9-ը՝ մահվան ելքով, ինչի պատճառով էլ Ավստրալիայի Պաշտպանության ուժերի զինծառայողները կիրակի վերապատրաստում կանցնեն, իսկ երկուշաբթի օրվանից անզեն պարեկություն կիրականացնեն։ Արգելափակումը գործելու է մինչև օգոստոսի 28-ը։
Նահանգային ոստիկության նախարար Դեյվիդ Էլիոթն ասել է, որ նման միջոցառումների ձեռնարկումը կօգնի, քանի որ Սիդնեյի բնակչության փոքրամասնությունը կարծում է, թե կանոններն իրենց չեն վերաբերում։
Հայտնի է, որ կորոնավիրուսային վարակի տարածմամբ պայմանավորված արգելափակումների հետևանքով տնտեսական խնդիրներ են առաջացել երկրում։ Բնակչության մի մասը կառավարությանը կոչ է արել մեծացնել տուժած համայնքներում պատվաստման և աջակցության ծառայությունները։
Ավստրալիայում պատվաստումների մակարդակը չափահաս մարդկանց շրջանում հասել է 17 տոկոսի, ինչը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության շրջանակում ամենացածրերից է։