Եթովպիայում գրոհայինները հարյուրավոր խաղաղ բնակիչների են սպանել
Եթովպիայում Սոմալիի շրջանում գրոհայինների հարձակման հետևանքով հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Սոմալիի տարածաշրջանային կառավարության ներկայացուցիչ Ալի Բեդելի խոսքով՝ գրոհայինները «կոտորած» են կազմակերպել Գադամայտու շրջանում, որը հայտնի է նաև Գաբրաիս անունով: Եթովպացի պաշտոնյայի խոսքով ՝ հարձակման հետևանքով մի քանի հարյուր խաղաղ բնակիչ է զոհվել։
Խաղաղ բնակիչների վրա հարձակման փաստը գործակալությանը հաստատել են Սոմալիի տարածաշրջանի կառավարության երկու բարձրաստիճան պաշտոնյաներ: Նրանք չեն հայտնել զոհերի կոնկրետ թիվը։
Եթովպիայի գործակալության կողմից հարցված պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ կառավարությունն այդ շրջան է ուղարկել բուժաշխատողներին ՝ վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար: